«Հրապարակ». Ինչ պաշտոններ է ունեցել Ագրարայինի ռեկտորը
Օրվա մամուլ
09:12 12/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ պաշտոններ է ունեցել Ագրարայինի ռեկտորը

«Հրապարակ» թերթը գրում է.

««Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը 2018-2023 թթ․ Վարդան Ուռուտյանն էր: Բաց աղբյուրներից պարզեցինք, որ նա 2022թ. ապրիլի 28-ին դարձել է ԱԿԲԱ բանկի խորհրդի անդամ, իսկ ապրիլի 29-ին բանկում համալսարանի միջոցներից ներդրել է 50 միլիոն դրամի ավանդ, այնուհետև՝ 125 և 50 միլիոնի: 2023թ. Ագրարայինի խորհրդի անդամ է դարձել ԱԿԲԱ բանկի բաժնետեր «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը: Ագրարային համալսարանի կանոնադրությամբ՝ 10 միլիոն դրամը գերազանցող պայմանագրերը ռեկտորը կնքում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատելուց հետո: 2018-2024թթ. տարբեր բանկերում ներդրվել են տասնյակ ավանդներ, որոնք գերազանցել են 10 միլիոնը, և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի որոշումներ առկա չեն: Այս դեպքը հատկապես առանձնանում է նրանով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ բուհի ռեկտորը զբաղեցնի նաև այլ պաշտոն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ պաշտոններ է ունեցել Ագրարայինի ռեկտորը