Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Չինաստանը կրճատում է ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունները երկրում՝ առևտրային մաքսատուրքերի կտրուկ բարձրացման ֆոնին։ Այս մասին գրում է Variety-ն։
Սպիտակ տան ղեկավարը հասկացրել է, որ այս լուրն իրեն առանձնապես չի անհանգստացրել։ Նա ժպտալով նշել է, որ ավելի վատ բաներ էլ կան։
«Ես ավելի վատ բաների մասին էլ եմ լսել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
kulturomania.ru-ն գրում է, որ վերջին տարիներին Չինաստանում նկատվում է ամերիկյան ֆիլմերի դրամարկղային եկամուտների նվազման միտում, քանի որ հայրենական արտադրության ֆիլմերի ժողովրդականությունը մեծացել է: Սակայն այս պահին չինական դրամարկղում առաջատար է «Minecraft in Cinema» ամերիկյան նախագիծը՝ արդեն հավաքելով մոտ 15 մլն դոլար։