Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մեկ շաբաթից շարունակել բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը պայմանավորվել են մեկ շաբաթից շարունակել բանակցությունները երկու կողմերի միջև: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։
«Կողմերը պայմանավորվել են, որ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթից: Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարար Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Օմանի արտգործնախարարի միջոցով փոխանակեցին իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հետ կապված, բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- նշված է Իրանի ԱԳՆ թելեգրամ ալիքում։