«Հրապարակ». Հայաստանը Կրեմլի համար կարևոր ուղղություն է դարձել. Հայաստանի կուրատոր Կոզակին փոխել են ծանրակշիռ պաշտոնյայով
Օրվա մամուլ
09:28 12/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Հայաստանը Կրեմլի համար կարևոր ուղղություն է դարձել. Հայաստանի կուրատոր Կոզակին փոխել են ծանրակշիռ պաշտոնյայով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը և տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին և արտաքին քաղաքականությունը: Մինչև վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դմիտրի Կոզակն էր` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կուրատոր Կոզակին ՌԴ նախագահը փոխել է: Նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը համակարգում է նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մոդովայի ուղղությունները:

 

Սա մի բանի մասին է վկայում, որ Հայաստանը Կրեմլի համար կարևոր ուղղություն է դարձել, և ավելի ծանրակշիռ պաշտոնյա է նշանակվում: Վլադիմիր Պուտինը վստահում է նրան, և նա բավականին պատասխանատու ու կարևոր դեր է խաղում Կրեմլում: Այս մեկ ամսվա ընթացքում Կիրիենկոն դեռ ծանոթանում է իրավիճակին, այսպես կոչված՝ զոնդաժ է իրականացնում: Մեզ ասացին, որ այս ընթացքում նա որոշ հայ գործիչների հետ է շփվել, ոմանց անգամ ընդունել է Կրեմլում: Ընդ որում, լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Մոսկվա և հանդիպել Կիրիենկոյի հետ:

 

Մեր փորձերը` Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից մեկնաբանություն ստանալու, ինչպես միշտ, հաջողությամբ չպսակվեցին․ նա մեծ եռանդով հերքում տարածելու կողմնակից է, այլ ոչ թե լրագրողների հարցերին պատասխանելու: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Քոչարյանի ասուլիսները վարող Ագնեսա Խամոյանը մեր հարցին՝ Ռ. Քոչարյանը վերջերս Մոսկվա մեկնե՞լ է, եթե այո, ապա ո՞ւմ հետ է հանդիպել, պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հայաստանը Կրեմլի համար կարևոր ուղղություն է դարձել. Հայաստանի կուրատոր Կոզակին փոխել են ծանրակշիռ պաշտոնյայով