Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող
Սպորտ
19:37 12/04/2025
Հայաստան

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14,033 միավոր է վաստակել։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 5 անդամները դուրս էին եկել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ:

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և Համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը հանդես կգան օղակների վարժության եզրափակչում:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը վաղը՝ ապրիլի 13-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակչում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder