Խոշոր հրդեհ Սարի Թաղում. Այրվել են երեք տների տանիքներ
Հասարակություն
10:37 12/04/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ Սարի Թաղում. Այրվել են երեք տների տանիքներ

Անցած գիշր՝ ժամը 01։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։   

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի երեք տների տանիքներում (150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։27-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են տների տանիքների փայտե կառուցատարրերը և տներից մեկի բակում՝ կուտակած տախտակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder