Միրզոյան. Մենք կողմ ենք համագործակցության, բայց չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ
Քաղաքական
14:11 12/04/2025
Հայաստան

Միրզոյան. Մենք կողմ ենք համագործակցության, բայց չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ

Տարածաշրջանի երկրներն այսօր կանգնած են ընտրության առաջ։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք պետք է ընտրենք, սպասել ևս երկու հարյուր տարի, թե՞ սկսել գործընթացը՝ քայլ առ քայլ ստեղծելով խաղաղ տարածաշրջան։ Մենք պետք է ընտրենք, սպասե՞նք ևս մի քանի հարյուր տարի, թե՞ ստեղծենք համերաշխ աշխարհ։ Մենք ընտրում ենք  համագործակցությունը, բայց մենք չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ, պետք է լինի  նաև այլ հարևան, այլ կողմ»,-ասել է նա՝ նշելով, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder