Օսկանյան. Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից
Քաղաքական
14:59 12/04/2025
Հայաստան

Օսկանյան. Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից

«Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը մեծ զոհերի գնով»,- տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ հիմա արդեն նոր փուլ է մտել. «Հիմա Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել, հանել մեր հիշողությունից։

Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, միջազգային դատական ատյաններից հետ կաչել բոլոր հայցերը, ինչի հետևանքով նաև արցախահայերի վերադարձի իրավունքի հիմնավորումը տուժում է, Մինսկի խմբի չեղարկումը, որը պատրաստ է անել Փաշինյանը, այդպիսով փակվում է  բանակցային հնարավորությունը, Հայաստանում այնքան ծանրացնել արցախահայության վիճակը, որ լքեն Հայաստանը, չկա արցախահայություն՝ չկա արցախահայության վերադարձի խնդիր։

 Մեր աչքի առաջ օրը ցերեկով դա արվում է  ու չի թաքցվում»։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օսկանյան. Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից