Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մեկ շաբաթից շարունակել բանակցությունները
Քաղաքական
18:41 12/04/2025
Աշխարհ

Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մեկ շաբաթից շարունակել բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը պայմանավորվել են մեկ շաբաթից շարունակել բանակցությունները երկու կողմերի միջև: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։

«Կողմերը պայմանավորվել են, որ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթից: Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարար Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Օմանի արտգործնախարարի միջոցով փոխանակեցին իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հետ կապված, բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում՝ հիմնված  փոխադարձ հարգանքի վրա»,- նշված է Իրանի ԱԳՆ թելեգրամ ալիքում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մեկ շաբաթից շարունակել բանակցությունները