Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միրզոյան. Մենք կողմ ենք համագործակցության, բայց չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ
Տարածաշրջանի երկրներն այսօր կանգնած են ընտրության առաջ։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք պետք է ընտրենք, սպասել ևս երկու հարյուր տարի, թե՞ սկսել գործընթացը՝ քայլ առ քայլ ստեղծելով խաղաղ տարածաշրջան։ Մենք պետք է ընտրենք, սպասե՞նք ևս մի քանի հարյուր տարի, թե՞ ստեղծենք համերաշխ աշխարհ։ Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց մենք չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ, պետք է լինի նաև այլ հարևան, այլ կողմ»,-ասել է նա՝ նշելով, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։