Այս երկուսն ինձ խելագարության են հասցրել. Զիդան
Սպորտ
10:00 14/04/2025
Աշխարհ

Այս երկուսն ինձ խելագարության են հասցրել. Զիդան

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ոսկե գնդակի» դափնեկիրներ Լուկա Մոդրիչի և Կարիմ Բենզեմայի մասին։

«Այն խաղացողները, ովքեր ստիպում էին ինձ դուրս թռչել տեղիցս: Կարիմ Բենզեմանն ու Լուկա Մոդրիչն էին: Դու կարծում ես, որ այս խաղացողները ուր որ է կկորցնեն  գնդակը, բայց նրանք միշտ կարողանում են պահել այն: Նրանք ինձ խելագարության հասցրին: Նրանք գիտեին, թե ինչպես փոխել իրավիճակը խաղադաշտում»,- championat.com-ի հաղորդմամբ, Զիդանի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը:

Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ երեք անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման արժանացել են «Ոսկե գնդակին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս երկուսն ինձ խելագարության են հասցրել. Զիդան