Մոսկվայում կոչ են անում այլևս չկերակրել բադերին
Հասարակություն
17:42 14/04/2025
Հայաստան

Մոսկվայում կոչ են անում այլևս չկերակրել բադերին

Մոսկվայի Բնության կառավարման և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը ՌԴ մայրաքաղաքաի բնակիչներին կոչ է անում դադարեցնել բադերին կերակրելը, քանի որ դա կարող է վտանգել նրանց։

«Բադերի սերունդները կարող են վտանգի տակ լինել, եթե մենք հիմա չդադարենք կերակրել թռչուններին։ Չափազանց մեծ խնամքը կարող է վնասել ինչպես թռչուններին, այնպես էլ նրանց ապագա ձագերին», -նշել են մասնագետները։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նրանք բացատրել են, որ վայրի թռչուններին անժամանակ կերակրումը հանգեցնում է կենդանիների բնական բնազդների կորստի, և նրանք կախվածության մեջ են ընկնում մարդկանցից։ Գայթակղվելով մատչելի սննդով՝ նրանք կարող են ընտրել սխալ բնադրավայր:

«Մեծ է հավանականությունը, որ այս տարածքում ձագերին կերակրելու համար որևէ տեսակի սննդամթերք չի լինի: Ի վերջո, սննդանյութերի պակասը կարող է հանգեցնել հնարավոր հիվանդությունների կամ վատագույն դեպքում՝ բադիկների անկման»,-նշել են նրանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվայում կոչ են անում այլևս չկերակրել բադերին