Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, նախատեսվում են մի շարք միջոցառումներ
Մշակույթ
20:08 14/04/2025
Հայաստան

Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում ժամը 15:00-17:00-ն անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։

Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Նույն կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար։

Օրվա ընթացքում Երևանի արվեստի և գեղարվեստի դպրոցներում ևս կկազմակերպվեն նկարչության դասեր։

Արվեստի համաշխարհային օրը պաշտոնապես ընդունվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2019 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում։ Ողջ աշխարհում այդ օրը նշվում է տարբեր միջոցառումներով՝ ցուցահանդեսներ, բաց արվեստանոցներ, թատերական ներկայացումներ, համերգներ, աշխատանքային սեմինարներ և այլն»,- նշված է հաղորդագրությունում։

 

22

Աղբյուրը`Panorama.am
Placeholder