Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով տասնյակ հութիներ են սպանվել
Քաղաքական
23:08 14/04/2025

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով տասնյակ հութիներ են սպանվել

Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման տասնյակ կողմնակիցներ են զոհվել Եմենի հյուսիսային Ջաուֆ նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգները մի շարք հարվածներ է հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների կողմից։ Ըստ Al Hadath-ի աղբյուրների՝ հարձակման են ենթարկվել Եմենի ապստամբների դիրքերը Ալ-Ջաուֆ նահանգում։ Մահացածները հութիների կողմից ստեղծված զինված ուժերի անդամներ էին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder