Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցում
Տնտեսություն
10:10 14/04/2025
Տարածաշրջան

Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։

«Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի վերաբերյալ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա՝ իր ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։

Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ առաջին խորհրդակցությունները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։ Ինչպես հայտնում են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։

Կիրակի օրը Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի չունենալ Օմանում, սակայն երկիրը կշարունակի խաղալ միջնորդի դերը։ Axios պորտալի աղբյուրները նշել են, որ բանակցությունների անցկացման վայրի փոփոխությունը նախաձեռնել է ԱՄՆ վարչակազմը։ Պորտալը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ին Հռոմում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder