Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 6-րդ տեղ
Սպորտ
19:23 14/04/2025
Հայաստան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 6-րդ տեղ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը գրավել է 6-րդ տեղը։ Այս մասին հայտնում են  ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից։

«Մեր ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը (անձնական մարզիչ` Հրանտ Տոնոյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder