Հայտնի «ավտոբուսի գործով» դատարանը որոշեց Սամվել Վարդանյանին  տուգանել 750 հազար դրամի չափով
Իրավունք
18:21 14/04/2025
Հայաստան

Հայտնի «ավտոբուսի գործով» դատարանը որոշեց Սամվել Վարդանյանին տուգանել 750 հազար դրամի չափով

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից։

Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։

Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder