Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ գողացել են հեծանիվներ
Իրավունք
17:48 14/04/2025
Հայաստան

Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ գողացել են հեծանիվներ

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել են արարքը։ Նաև խոստովանել են, որ հունվար-ապրիլ ամիսներին Արտաշատ համայնքի տարբեր տարածքներից կատարել են այլ գողություններ:
Գողացված հեծանիվները հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder