Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ. Սուրենյանց
Քաղաքական
10:20 14/04/2025

Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ. Սուրենյանց

«Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու մանրամասնում.

«Թուրքական Անթալիայում, դիվանագիտական ֆորումի ժամանակ, նախապայմանները կրկնել է Ադրբեջանի արտգործնախարարը: 

Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին հակադարձել է Միրզոյանը: 

Բայրամովին այս փաստարկը չի համոզել: 

Անթալիան, այսպիսով, ընդամենն արձանագրեց պաշտոնական Երևանի և Բաքվի մոտեցումների տարբերությունը և ավելի մշուշոտ դարձրեց խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը: 

Երբ Միրզոյան- Բայրամով հանդիպումից հետո, հաղորդագրություն է տարածվում, թե «նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը», տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը հիմա էլ նախադրյալներ է ստեղծում ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար: 

Մանավանդ, օրինակ, Սահմանադրության փոփոխության պահանջն արդեն, թերևս, նաև Անկարայի օրակարգում է: «Հայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ, և Նիկոլ Փաշինյանն արդեն քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ»,- ասել է Սերդար Քըլըչը, ով Անկարայի բանագնացն է հայ-թուրքական բանակցություններում: 

Ինչո՞ւ հատկապես ուշադրության կենտրոնում պահեցի Թուրքիայի դիրքորոշումը: 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն հույսը դրել է Թուրքիայի «կառուցողական» միջնորդության վրա, որը իբրև թե պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը: 

Անկարայից պարբերաբար «սառը ջուր» են լցնում Փաշինյանի պատրանքների վրա՝ համերաշվելով ադրբեջանական պահանջների հետ: 

Ռուսական հասանելի միջնորդությունը մերժած իշխանությունը «ինքնիշխանական» կարգախոսների ներքո Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը Հայաստանը դնում է թուրք- ադրբեջանական աքցանի մեջ. Սուրենյանց