Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանն ամեն օր՝ ճշգրիտ ժամով, սկսում է կրակել․ ՔՊ-ական պատգամավոր
«Ամեն օր 22.00-ին կամ 22.30-ին, ճշգրիտ ժամով, սկսում են անկանոն կրակել տարբեր ուղղություններով, բայց ոչ թիրախավորված։ Ենթադում եմ՝ երևի թե օդ են կրակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Նա ենթադրում է, որ ադրբեջանիցներին այդպես նպատակ ունեն վախի մթնոլորտ ձևավորել, խաղաղության օրակարգի շուրջ որոշակի ռիսկեր առաջացնել, նույնիսկ ներքաղաքական տրամադրություններ են ուզում փոխել։
«Լինելով սյունեցի՝ կարևորում եմ խաղաղությունը, իսկական խաղաղություն լինի»,- ասաց ։
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: