Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում երկու ռեժիսորներ են դատապարտվել դերասանուհուն առանց հիջաբի նկարահանելու համար
Իրանցի երկու ռեժիսոր պայմանական ազատազրկման են դատապարտվել դերասանուհուն առանց հիջաբի նկարահանելու համար։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ըստ աղբյուրի, ռեժիսորներ Բեհթաշ Սանայխին և Մարիամ Մոգադամին 14 ամսվա պայմանական ազատազրկման են դատապարտել՝ իրենց «Իմ սիրելի տորթը» ֆիլմում առանց հիջաբի կնոջ նկարահանելու համար։
Կինոռեժիսորները պետք է վճարեն նաև 589 մլն իրանական ռիալի տուգանք։
Գազետա.ռու-ն գրում է, որ «Իմ սիրելի տորթը» ֆիլմը ցուցադրվել է 2024 թվականի փետրվարին Բեռլինի կինոփառատոնում, և հենց այդ ժամանակ էլ նրանց նկատմամբ սկսվել է հետաքննություն։ Թեհրանի Իսլամական հեղափոխական դատարանը երկուսին մեղավոր է ճանաչել «Իսլամական Հանրապետության դեմ քարոզչության մեջ՝ հասարակական կարգը խաթարելուն ուղղված կեղծ տեղեկություններ տարածելու» և անպարկեշտ ձայնագրություններ անելու մեջ։