Ճանապարհների վիճակը՝ ժամը 8։40-ի դրությամբ
Հասարակություն
09:15 15/04/2025
Հայաստան

Ճանապարհների վիճակը՝ ժամը 8։40-ի դրությամբ

Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։

ՆԳՆ փրկարար ծառայութունից հայտնում են, որ  Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-49-րդ կմ-ին, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճանապարհների վիճակը՝ ժամը 8։40-ի դրությամբ