83 տարեկան մեծանուն կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը կնոջ հետ 1-2 տարի է չի կարողանում կենսաթոշակ ստանալ. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
16:56 15/04/2025
Հայաստան

83 տարեկան մեծանուն կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը կնոջ հետ 1-2 տարի է չի կարողանում կենսաթոշակ ստանալ. Թադևոս Ավետիսյան

«2021 թվականի դեկտեմբեր ամսին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ մի օտարերկրյա քաղաքացու պատասխանելէր, որ արդարացի է և նրա բողոքը քննարկում են նախարարության հետ և շուտով կգտնեն արդյունավետ լուծում»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա հիշեցրեց, որ այդ քաղաքացին բողոքել էր ՀՀ օրենսդրական կարգավորումից, ըստ որի օտար երկում ապրող ՀՀ քաղաքացի թոշակառուները պարտավոր են տարին մեկ անգամ գալ Հայաստան և հավաստիացնեն, որ կենդանի են, այն դեպքում երբ իերնց ողջ լինելը կարող են փաստել դեսպանատներում։

«Տարիներ են անցել և քաղաքացին՝ 83 տարեկան Նուբար Ասլանյանը, որը բնակվում է Իսրայելում և հանդիսանում է կոմպոզիտոր, հայ մեծանուն, ճանաչված արվեստագետ, նորից բարձրացնում է խնդիրը։ Նա օրերս նորից դիմելով ինձ՝ իր հուզմունքը չէր կարողաում թաքցնել այս անտարբեր վերաբերմունքից։ Տասնյակ  դիմումներ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այդ պատասխանները, կարելի էր ասել, ծիծաղելի են, եթե խնդիրն այդքան խորը չրլիներ։

 Մարդն, օբյեկտիվ պատճառներով իր կնոջ հետ չի ստացել 1-2 տարվա կենսաթոշակը, բայց նա ասում է, որ խնդիրը փողի մեջ չէ, այլ՝ վերաբերմունքի։  Որովհետև Հայաստանի Հանրապետության դրոշը և անունը բարձր պահող Հայ Մարդն այսօր նեղացած է պետությունից և նրանից, որ տարիներ շարունակ իրեն խաբում են»,-ասաց Ավետիսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder