Ապրիլի 24-ը որոշել եք այս պատկերով դիմավորե՞լ, խելքներդ գլուխներդ հավաքեք. Մեսրոպ Մանուկյան
Իրավունք
10:20 15/04/2025
Հայաստան

Ապրիլի 24-ը որոշել եք այս պատկերով դիմավորե՞լ, խելքներդ գլուխներդ հավաքեք. Մեսրոպ Մանուկյան

Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի բարձունք տանող գետնանցումը խայտառակ վիճակում է։ Անցումում ամեն ինչ քարուքանդ է, փոշի, գարշահոտ։

 

Խնդրի մասին այսօր բարձրաձայնել է Երևանի «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ օրեր անց անցումից օգտվելու են հազարավոր մարդիկ թե Հայաստանից, թե արտասահմանից, դիվանագիտական ու այլ ներկայացուցչություններից։

 

«Նիկոլ Փաշինյա՛ն, ըսենց հյո՞ւր են դիմավորում։ Սա կատարյալ խայտառակություն է։ Ապրիլի 24-ը որոշե՞լ եք այս պատկերով դիմավորել, խելքներդ գլուխներդ հավաքեք, եկեք էս ամեն ինչը վերացնեք։ Սա ՔՊ-ի դեմքն է»,-ասաց Մանուկյանը։

 

Տեսանյութի նկարահանման ընթացքում մի քաղաքացի էլ ցույց տվեց, որ խցանված է անձրևատարը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder