Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք:
Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։