Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան
Քաղաքական
09:32 15/04/2025
Տարածաշրջան

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 15-16-ը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջանի Հանրապետություն։ 1tv.ge-ի հաղորդմամբ, տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլիին կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսված են բարձր մակարդակի անձնական և ընդլայնված հանդիպումներ Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի և Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, խորհրդարանի անդամներ Գիվի Միքանաձեն, Զաուր Դարգալին և Սավալան Միրզոևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder