«Հրապարակ». Փաշինյանը Սյունիքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից
Օրվա մամուլ
08:53 15/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը Սյունիքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Թե՛ Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի՝ Մանվել Փարամազյանը, սկզբից մինչև վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկա են եղել նաև մարզպետը, տեղակալները, սյունեցի ՔՊ-ական պատգամավորները, համայնքապետերը։ Ռեստորանում մնացել են մինչև ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել են Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է «Ցենտրալ» հյուրանոցում։

 

Հիշենք. նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվեր Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետևել է Առուշանյանի և Փարամազյանի օրինակին, որ խնդիրներ չունենա։ Հիշեցնենք. նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային, և հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին` ևս մի անհնազանդ քաղաքապետի է հնազանդեցրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder