Պետրոս Ղազարյան, ո՞նց է ստացվում, որ այդ նույն կապիտուլյանտը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բառաչում էր` թե բա Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի վավերագրող
Քաղաքական
08:40 15/04/2025
Հայաստան

Պետրոս Ղազարյան, ո՞նց է ստացվում, որ այդ նույն կապիտուլյանտը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բառաչում էր` թե բա Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի վավերագրող

Արցախցի հայտնի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, արձագանքելով Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հնչեցրած մտքերին, գրում է.

«Պետրոս Ղազարյան, էդ որ Գեղամ Ստեփանյանին ասում ես. «Ինչո՞ւ չեք ընդունում ՀՀ քաղաքացիությունը, ընդունեք հետո ինչոր բաներ պահանջեք ՀՀ կառավարությունից»:

Նախ ես ինձ լիարժեք ՀՀ քաղաքացի եմ համարում և անձնագրիս մեջ պարզ, հայերեն տառերով գրված է` քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետություն։ Եվ երկրորդ, բա որ ՀՀ քաղաքացի չենք և իրավունք չունենք կապիտուլյանտ շեֆիցդ բան պահանջելու, բա ոնց է ստացվում, որ այդ նույն կապիտուլյանտը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բառաչում էր` թե բա Արցախը Հայաստան է և վերջ։

Բա էդ նույն կապիտուլյանտ հողատուն չէ՞ր ասում, որ արցախցիները ինձ չեն ընտրել, հետևաբար ես չեմ կարող Արցախի անունից բանակցել։

Բա այ թուրք, բա որ արցախցիները քեզ չեն ընտրել, ոնց ես նոյեմբերի 9 ի կապիտուլյացիա ստորագրել, այ ... թորքի գլխարկով մանիպուլյատոր։

հ․գ․ Այո, ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանում ապրող բոլոր մեր հայրենակիցների անվտանգային և սոցիալական խնդիրների համար մեկ մեղավորը և պատասխանատուն ն․փ․ ն է և նա պետք է հեռանա։ Եվ որտեղ տեսնեմ արդար, ողջամիտ, գրագետ ազգային ուժերի պայքար ընդդեմ այս հակահայ չարիքի, այնտեղ էլ լինելու եմ՝ թե որպես ՀՀ հասարակ քաղաքացի, թե որպես լուսանկարիչ վավերագրող»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder