ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը կլինեն նոր աշխարհակարգի առաջնորդները. Արգենտինայի նախագահ
Քաղաքական
08:52 15/04/2025
Աշխարհ

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը կլինեն նոր աշխարհակարգի առաջնորդները. Արգենտինայի նախագահ

Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և Չինաստանը կդառնան նոր աշխարհակարգի առաջնորդները։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին տեղական Neura ռադիոկայանին տված հարցազրույցում։

Լատինաամերիկյան պետության ղեկավարի խոսքով, ներկայումս ամբողջ աշխարհը վերակառուցվում է, իսկ հին միջազգային կարգը մեռնում է։

«Միացյալ Նահանգները ղեկավարում է Ամերիկան, Ռուսաստանը՝ Եվրասիան, իսկ Չինաստանը՝ Ասիան՝ այն մասով, որը չի ղեկավարվում Ռուսաստանի կողմից»,- պնդել է Մայլին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը կլինեն նոր աշխարհակարգի առաջնորդները. Արգենտինայի նախագահ