Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե 2026 թ. ընտրություններում ՔՊ-ի ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստում չի լինելու
«Այնուամենայնիվ ինչպես 2021 թվականին, այնպես է 2025 թվականի ընտրություններում ՔՊ-ին չի հաջողվել մեծամասնություն վերցնել Գյումրում և այն մենք ընդունում ենք ի գիտություն»,- ԱԺ-ի ճեպազրույցների սրահում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հայտնեց, որ 2026 թվականի ԱԺ ընտրությւոններին անելու են հնարավորը, որպեսզի ստանան հանրության մեծամասնության աջակցությունը։
«Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով, ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազը գետնի վրա,»,-ասաց Ռուբինյանը՝ նշելով որ որոշակի առաջընթաց է գրանցվել նաև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։
Նա հայտնեց, որ 2026 թվականին մի քանի թեզերով է գնալու ընտրությունների, բայց հիմնականը լինելու է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Դիտարկմանը, թե ժողովուրդը հիասթափված է Նիկոլ Փաշինյանից, քանի որ ոչ մի խոստում չի կատարել, Արցախն էլ հանձնել է՝ Ռուբինյանը հայտարարեց, թե նույնը 2021 թվականի ընտրություններից առաջ էին ասում և 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդն ինչ է ուզում։
Լրագրողի հիշեցմանը, թե խնածախի գյուղացիներն ասում են, թե ՔՊ-ական պատգամավորները թող գան մի գիշեր իրենց գյուղում սահմանային կրակոցների տակ «խաղաղ քնեն» և հարցին՝ արդյոք ՔՊ-ականները կգնան՝ Ռուբինյանը հայտարարեց. «Մեր պատգամավորները որևէ խնդիր չունեն որև՝ տեղ գանալու,մարդկանց հետ շփվելու և Սյունիքի մեր պատգամավորները պարբերաբար այն անում են»։
ԱԺ փոխխոսնակը բացասական պատասխան տվեց հարցին, թե արդյոք 2026 թվականին ՔՊ-ի նախընտրական ծրագրում կլինի Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի դրույթը։