Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կեղտոտ սուտ է հայտարարությունը, թե միջազգային դատարաններից հայցերը երկկողմ են հետ վերցվելու. Էդգար Ղազարյան
«ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե պայմանագրի կետ հանդիսացող միջազգային դատարաններից հայցերը հետ վերցնելու կետը երկկողմ է, կեղտոտ սուտ է». «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի մաս է կազմում, բայց Ադրբեջանն այն չի վավերացրել և միջազգային քրեական դատարանի մաս չի կազմում, հետևաբար նա Հայաստանի դեմ հայցեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել։
«Հայաստանի հայցերը վերաբերում են միջազգային քրեական խնդիրներին և եթե Երևանը թեկուզ մեկ անգամ հետ կանչեց իր հայցերը դատարանից, ապա երկրորդ անգամ նույն բովանդակությամբ հայց որևէ մեկը ներկայացնել չի կարող»,-ասաց Ղազարյանը և հավելեց, որ ստացվում է, որ այն ռազմական հանցագործությւոնները, որոնք Ադրբեջանը գործել է, ներվում են և Ալիևը խոսափում է հնարավոր պատժից և պատասխանատվությունից։
Ղազարյանը նաև նշեց, թե այա գործընթացը ոչ միայն անմիտ է, այլ չափազանց վտանգավոր։
Նա նաև հիշեցրեց, որ Անթալիայի ֆորումում Արարատ Միրզոյանը կրկնել է Փաշինյանի անմիտ և չափազանց վտանգավոր թեզը, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Հայաստանի տարածքի 60-70%-ը ունի ադրբեջանական պատկանելիություն, բայց իրենք չեն պահանջում, որ Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը, իսկ Հայաստանը պատրաստ է իր Սահմանադրությունից Բաքվի պահանջով հեռացնել նախաբանը։