Գյումրիում ինտրիգները հետո են սկսելու. Սուրենյաց
Քաղաքական
08:57 16/04/2025
Հայաստան

Գյումրիում ինտրիգները հետո են սկսելու. Սուրենյաց

«Մի քանի ժամից Գյումրիի ավագանին քաղաքապետ է ընտրելու: Հետընտրական Գյումրիի քաղաքական խճանկարն ինտրիգների մեծ դաշտ է բացում, սակայն չեմ կարծում, թե առաջին նիստում ինտրիգ է լինելու. քաղաքապետ, ըստ ամենայնի, կընտրվի Վարդան Ղուկասյանը»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, ինտրիգները հետո են սկսվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում դասական կոալիցիա չի ձևավորվել ու նորընտիր քաղաքապետը ներկայացնելու է ավագանու ոչ թե մեծամասնությունը, այլ փոքրամասնությունը: 

«Սրանով հանդերձ, երեկ մի տարօրինակ հայտարարություն է արել Ալեն Սիմոնյանը: 

«Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի»,- ասել է նա: 

Սիմոնյանը, թերևս, մոռացել է, որ Հայաստանում՝ առհասարակ, իսկ ՏԻՄ-երում՝ մասնավորապես, գործում է կառավարման խորհրդարանական մոդելը: 

Այդ մոդելում՝ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք չի ստացել 50%+1, ապա «ամենաշատ ձայներ» ձևակերպումը դառնում է հարաբերական: 

Խորհրդարանը կամ ավագանին վարչապետ կամ համայնքապետ ընտրում է այն թեկնածուին, ով ավել շատ կոնսոլիդացիոն ռեսուրս ունի, այլ խոսքով՝ կարողացել է ստանալ ներկայացուցչական մարմնի անդամների կեսից ավելիի աջակցությունը: 

Հիմա այնպես է ստացվել, որ Գյումրիի ավագանու հինգ խմբակցություններից չորսը համախմբվել են ոչ թե «ձեր Սարիկի», այլ Գյումրիի Վարդանիկի շուրջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder