«Ժողովուրդ». Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար
Օրվա մամուլ
09:03 16/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում և իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար: Խոսքը «Ջի Թի Բի» ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր՝ նրա անունով գումար դուրս գրելով։ Նաիրի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գնված բաճկոններից և ոչ մեկը ՀՍՍ կենտրոնական բազա չէին մատակարարվել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային և ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման և հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, նաև «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել՝ ձևական մրցույթով, միանձնյա որոշմամբ:

«Կասկադի» վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք արշավ են սկսել՝ «Կասկադը» Գրիգոր Տեր-Ղազարյանից և, փաստորեն, նաև Նաիրի Սարգսյանից փրկելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder