Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կարևորագույնը քաղաքացուն արժանահավատ, վստահելի քաղաքական այլընտրանքի ներկայացումն է. Ավետիք Չալաբյան
Գյումրու ավագանու ընտրությունները նախանշեցին ԱԺ առաջիկա ընտրությունների հիմնական առանջնահատկությունները. իշխող ՔՊ-ն բավարար ձայներ չի հավաքելու, իսկ ընդդիմությունը 50+1% կարող է ստանալ, միայն միավորված հանդես գալու դեպքում։ ՀՀ գործող իշխանությունների՝ Գյումրու ընտրություններում դրսևորած վարքը և վարած արտաքին և ներքին քաղաքականության հատկանշական կողմերը Panorama-հարցազրույցների տաղավարում ներկայացրեց «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք չալաբյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
•Գյումրու ընտրությունների լարվածությունը, նրանց կարևորությունը, ընտրողների վրա ներգործության մեթոդները, բնականաբար, բազմապատիկ ավել էին։
•Գյումրում մենք բոլոր տեղամասերում դիտորդ ենք ունեցել և տեսել ենք, իշխող ուժի կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի համատարած օգտագործումը։ Տեսել ենք, թե ինչպես են ընտրողներին ցուցակներով բերում ընտրության, նրանց կողմից ցուցակով նշվում էր, թե ով է եկել, ով ոչ։
•Մենք երկրում ունենք ավտորիտար իշխանություն, որն իշխանազավթել է ամեն ինչ՝ ԱԺ-ն, նախագահի ինստիտուտը, ՍԴ-ն, Բարձրագույն դատական խորհուրդը, դատախազությունը, այսինքը՝ ինչ հնարավոր է։
•Անկեղծ ասած, Փաշինյանն արտահերթ ընտրությունների ամենամեծ շահառուն է, որովհետև եթե էս պահին ինքը գնա արտահերթ ընտրությունների և կարողանա կրկնել այն, ինչը Գյումրում էր՝ գուցե իր համար ամենաբարենպաստ սցենարը կլինի։ Այսինքը չհաղթել, բայց առաջին տեղ գալ և փորձել ընդդիմությանը մանիպուլյացիայի միջոցով, կեղծ ընդդիմադիր ուժ ԱԺ քաշել մտցնելու միջոցով, այն ինչը հաջողվեց Երևանում, այդ ձևով փորձել պահել իշխանությունը։
•Համատարած ձախողումների իշխանություն է այս իշխանությունը, բնականաբար Արցախի, կամ արտաքին քաղաքակնության մասին խոսելն իմատ չունի՝ ձախողումներն ակնառու են։
•Այս տարվա Առաջին երկու ամիսներին նախորդ տարվա երկու ամիսների համեմատ ունենք արդյունաբերության նվազում 22 %, և արտահանման նվազում՝ երեք անգամ։ Եթե ուրիշ երկրում տեղի ունենար արտահանման նվազում 3 անգամ, ամբողջ տնտեսությունն ուղղակի կփլվեր։
•Փաշինյանն ընդհանրապես բան չունի ներկայացնելու, դրա համար էլ վերադառնում է իր հին երգին՝ թալանին, բայց թալանի վերադարձը ևս կեղծ օրակարգ է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում