ՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Հասարակություն
09:30 16/04/2025
Հայաստան

ՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքում բուք է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում