Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրու ավագանու նիստին ՔՊ-ն չի մասնակցում. Ղուկասյանը հնչեցրեց Տերունական աղոթքը
Գյումրու նոր ավագանու անդրանիկին նիստին ներկա են ավագանու 18 անդամներ։ Հայտարարվեց՝ նիստն իրավազոր է և համարվում է բացված։
ՔՊ ցուցակով առաջադրված ու ավագանու մանդատ ստացածները նիստին չեն մասնակցում։
Համաձայն, ՏԻՄ մասին օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ավագանու առաջին նիստը վարում է ամենատարիքով անդամը։ Այս պարագայում ամենատարեցը Վարդան Ղուկասյանն է։
«Ամբողջ կյանքում փոքր էի, հիմա արդեն մեծացել եմ»,-արձագանքեց Ղուկասյանն ու զբաղեցրեց տեղը։
Նա առաջարկեց նիստը մեկնարկել Տերունական աղոթքով։
Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկի, Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ
«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ
«Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ
«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ
«Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան - 2 մանդատ։
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:
Գյումրիի ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։