Վարդան Ղուկասյանն ավագանու նիստին եկավ մեծ շքախմբով
Քաղաքական
09:38 16/04/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանն ավագանու նիստին եկավ մեծ շքախմբով

Գյումրու նախկին քաղաքապետ, «Կոմունիստական» կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետ առաջադրված Վարդան Ղուկասյանը, որն արտահերթ ընտրություններից հետո պետք է վարի ավագանու առաջին նիստը, քաղաքապետարան եկավ մեծ շքախմբով ու ոտքով։

Հարցին, թե այսօր ինքը կընտրվի քաղաքապետ, ղուկասյանն ասաց՝ Նոստրադամուսը չէ, սպասենք, տեսնենք։

«13 տարի է՝ ոտք չեմ դրել այստեղ։ Իմ կառուցած շենքն է՝ հոյակապ, դարի շենք է համարվում, Հայաստանի տասը լավագույն շենքերից մեկն է»,-ասաց Ղուկասյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանն ավագանու նիստին եկավ մեծ շքախմբով