Ինձ մոտ այն զգացողությունն է, թե մենք վստահ ենք, որ Հայաստանում բոլոր անչափահասները ներգրավված են թմրանյութերի շրջանառության պրոցեսում. ՆԳՆ նախարար
Իրավունք
10:56 16/04/2025
Հայաստան

Ինձ մոտ այն զգացողությունն է, թե մենք վստահ ենք, որ Հայաստանում բոլոր անչափահասները ներգրավված են թմրանյութերի շրջանառության պրոցեսում. ՆԳՆ նախարար

«Շաբաթներ առաջ մենք քննարկել են թմրանյութերի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որը կառավարության որոշմամբ կհաստատվի առաջիկա օրերին։ Մենք դիտարկում ենք նաև ձեր հարցը»,- խորհրդարանում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք դիտարկվում է դպրոցների բարձր դասարաններում թմրանյութ առկայության պարտադիր թեստավորում անցկացնելու առաջարկը։

Նախարարը կարևորեց անչափահասներին թմրամոլության հակումից զերծ պահելու խնդիրը։

«Այս տարիքում կոնկրետ մեխանիզմենրի նախատեսումը շատ կարևոր է, և միջազգային պրակտիկայում կա թեստավորման երկու տարբերակ՝ կամավոր և պարտադիր»,- ասաց Սարգսյանը, բայց պարտադիր համատարած բոլորին թեստավորելու պահանջն ինձ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, որ Հայաստանում բոլոր անչափահասները ներգրավված են թմրանյութերի ապօրինի շրջանառության պրոցեսում, ինչն այդպես չէ»,-հայտարարեց ՆԳ նախարարը։

Նա նշեց, որ Հայաստանում կա «միջինում» 10 անչափահաս, որոնք անցնում են թմրանյութերի շրջանառության գործով կամ հաշվառված են, որպես հակվածություն ունեցող։

Նախարարը հայտնեց, որ նպատակահարմար են համարում կամավոր թեստավորում և հարթակ ստեղծելը, որտեղ ծնողները կարողնան իրենց կարծիքը հայտնել այդ գործընթացի վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինձ մոտ այն զգացողությունն է, թե մենք վստահ ենք, որ Հայաստանում բոլոր անչափահասները ներգրավված են թմրանյութերի շրջանառության պրոցեսում. ՆԳՆ նախարար