Երգչուհի Սլավան Պետրոսյանին կոչ է արել մի կողմ նետել «շվաբր» կնոջը և իր հետ ամուսնանալ
Համացանց
09:35 17/04/2025
Աշխարհ

Երգչուհի Սլավան Պետրոսյանին կոչ է արել մի կողմ նետել «շվաբր» կնոջը և իր հետ ամուսնանալ

Երգչուհի Սլավան իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել Դուբայի լողափից, որում դիմում է երկիծաբան Եվգենի Պետրոսյանին․

Ձայնագրության մեջ երևում է, որ երգչուհին քրոջ՝ Ելենայի հետ հանգստանում է արևային լողաթախտի վրա։ Սլավան նշել է, որ երկուսն էլ սիրում են երկիծաբանին։

«Եվգենի՛, դեն նետիր քո շվաբրը և ամուսնացիր մեզ հետ, մենք պատրաստ ենք»,-«Գազետո ռու»-ի փոխանցմամբ, գրել է երգչուհին:

2002 թվականից Սլավան հարաբերությունների մեջ է գործարար Անատոլի Դանիլիցկու հետ, ով իրենից մեծ է 28 տարով։ Զույգը պաշտոնապես չի գրանցել իրենց սիրավեպը, իսկ այս գարնանը հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են։

Պետրոսյանն ամուսնացած է ոճաբան և նրա նախկին օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ Զույգը պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները 2019 թվականի դեկտեմբերին։ Երկիծաբանի օգնականը դարձել է նրա հինգերորդ կինը։ Զույգը երկու երեխա ունի՝ որդի՝ Վահանը, և դուստրը՝ Մաթիլդան։ Մի քանի օր առաջ ընկերները հայտնել են, որ Բրուխունովան պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երգչուհի Սլավան Պետրոսյանին կոչ է արել մի կողմ նետել «շվաբր» կնոջը և իր հետ ամուսնանալ