Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները. Աբրահամյան
Քաղաքական
09:37 17/04/2025
Հայաստան

Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները. Աբրահամյան

«Բյուջեի կատարողականի քննարկման այս օրերին բոլորը գովում են իրենց աշխատանքը, ճոռոմ խոսքեր հնչեցնում արդյունքների մասին, բայց բացում ես հաշվետվությունը` լրիվ հակառակի մասին է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա որպես օրինակ առանձնացրել է ատեստացիայի գործընթացը. «ՊՆ-ի մասով գրված է, որ 2024 թվականին ատեստացիային մասնակցած զինծառայողների 57%-ն է հաղթահարել դրական գնահատականի շեմը:

ԱԱԾ-ի դեպքում ցուցանիշը 35% է:

Ոստիկանությունը ներկայացված է թվերով. 4063 ծառայողից դրական շեմը հաղթահարել է 1031-ը:

Փրկարար ծառայության դեպքում, մինչև այժմ քննության է մասնակցել 1805 ծառայող, դրական գնահատական ստացել` 496-ը:

Թեև խիստ հարաբերական ամենաբարձրը ՊՆ-ի ցուցանիշներն է, բայց սա էլ անբավարար արդյունք է, որովհետև, մեծ առումով, ֆիզիկական, մասնագիտական, շարային, կրակային պատրաստության առումով, քննության մասնակիցների 43%-ը անբավարար է ստացել, ինչ ահազանգ է մեծ թվով խնդիրների մասին, ինչի վերաբերյալ մեկ այլ առիթով կանդրադառնամ:

Հետո էլ թե` բարեփոխումներ ենք անում, բարելավումներ, առաջընթաց: Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները. Աբրահամյան