Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է
Հասարակություն
09:34 17/04/2025
Հայաստան

Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ 

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են հիմնադրամից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է