Եղանակը կշարունակի տաքանալ
Հասարակություն
14:59 17/04/2025
Հայաստան

Եղանակը կշարունակի տաքանալ

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-22-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։



​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղանակը կշարունակի տաքանալ