Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
10:33 17/04/2025
Հայաստան
ԱԺ-ն Փաշինյանի ներկայությամբ առաջին անգամից չկարողացավ ապահովել քվորում
Ազգային ժողովն այսօր շարունակում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկումը։ Նիստին ներկա է Նիկոլ Փաշինյանը։
Նախ գրանցվեց 51 պատգամավոր։ Քվորում չապահովվեց։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Ես տեսա, որ նոր գործընկերներ մոտեցան, որոշներն էլ չեն կարողացել գրանցվել։ Նորից կանենք գրանցում։
Նախապատրաստվել գրանցման և լինել ուշադիր»։
Այս անգամ գրանցվեց 55 պատգամավոր։ Քվորումն ապահովվեց, նիստը սկսվեց։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder