Խոշոր ավտովթար իրանցի վարորդի մասնակցությամբ
Հասարակություն
21:21 17/04/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար իրանցի վարորդի մասնակցությամբ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սիսիան-Կապան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Սալահ Ասադուլարինը իր վարած «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Որոտան գետում։

«Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են բեռնատարը։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder