Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը մինչը պաշտոնից ազատվելը «կռիվ է տվել»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Գերասիմ Մկրտչյանը, մինչ ազատման դիմում գրելը «կռիվ է տվել» և չի ցանկացել ազատվել պաշտոնից։ ArmLur.am-ը հայտնել էր, որ Կոմիտեում կադրային ջարդը սկսվել է, և նորանշանակ նախագահը ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։
Տեղեկացանք, որ ազատվածներից մեկն էլ եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը Կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, չի ցանկացել ինքնակամ դիմում գրել և հեռանալ համակարգից, սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել:
Իրավապահ համակարգի՝ ArmLur.am-ի աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը, ենթադրաբար, փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումների շարք է ունեցել և հրապարակել:
Մասնավորապես հայտնել էինք, որ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանն ու նրա երկու որդիները, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, խմբով կազմակերպված գազագողություն են կազմակերպել, և հարկային ծառայությունն անկարող է եղել վիճակը վերահսկել: Մեր բացահայտումներից հետո 33 գազալցակայաններ փակվեցին ու չեն գործելու մինչև նախաքննությունն ավարտվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։