Միջինում ամեն շաբաթ Հայաստանում մեկ մահ է գրանցվել. Էլինար Վարդանյան
Իրավունք
10:55 17/04/2025
Հայաստան

Միջինում ամեն շաբաթ Հայաստանում մեկ մահ է գրանցվել. Էլինար Վարդանյան

«Կառավարության ծրագրի «արդյունավետությունը» զգում է յուրաքանչյուր քաղաքացի, երբ ամեն օր  կարդում է նորությունները»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և կարդաց միայն այս տարի գրանցված կրակոցների և դանակահարությունների  մասին մեկ տասնյակը գերազանցող հաղորդագրությունները։

Նա նշեց, որ դեպքերի այդ ֆոնին կառավարությունը ուրախանում է, որ նախորդ տարի հանցագործությունների դեպքերը նվազել են 404-ով կամ 1.1 %-ով, բայց առանծնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 25.1%-ով։

«Եթե նայենք մահվան ելքով հանցագործությունների թիվը, ստացվում է, որ նախորդ տարի միջինում Հայաստանում մեկ մահ է եղել, սա շատ մեծ և ահռելի թիվ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Նկատելով, որ հանցագործությունների բացահայտման դեպքերը կազմում են կատարվածի 22.1% -ը՝ Էլինար Վարդանյանը հիշեց վանաձորի ոստիկանությունում արցախցուն բռնության ենթարկելով հանցանքն իր վրա վերցնել ստիպելու դեպը և ասաց, որ եթե այդպես են բացահայտում հանցագործությունները, ապա ավելի լավ է չբացահայտեն։

Վարդանյանը նաև ասաց, որ արցախցիների հանդեպ ատելության և բռնությունների կոչերին ոստիկանությունը չի արձագանքում, մինչդեռ իշխանությունների հանդեպ նման յուրաքանչյուր գրառման համար գործեր են հարուցվում և դրվում գործող հոսքագծերի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջինում ամեն շաբաթ Հայաստանում մեկ մահ է գրանցվել. Էլինար Վարդանյան