Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ, անկասկած՝ այո. Միրզոյանը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին
«Այո, իհարկե։ Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ կարծում է՝ Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ Հայաստանին և Ադրբեջանին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, և այդ հարցը քննարկել ե՞ք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ»։
Միրզոյանը նշել է. «Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։
Այսինքն, մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԱԳՆ կայքում։