Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հարկերը բարձրացրել եք, մարդիկ չեն կարողանում ապրել, ցույց են անում, թքում եք իրենց վրա, ասում եք՝ համբալներ. Աննա Գրիգորյան
«Վստահ եմ, որ այս տարիները պատմության մեջ հենց այդպես էլ արձանագրվելու են, փաշինյանական աղետաբեր 7 տարիները»,-ԱԺ-ում ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա անդրադարձավ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի նիստում ունեցած ելույթին։
«Չկար այն նախկին էնտուզիազմը, հավատը փոփոխությունների նկտամամբ, բայց դե դա էլ քողարկվեց, ինչ-որ ակրոբատիկ հնարքներով, Չինգիզ խանի գլխով պարերով, ինչը բացարձակ համոզիչ չէր և ժողովրդին նման հռետորաբանությամբ խաբելն այլևս անհնար է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նշելով, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ թվեր է հնչեցրել բյուջեի ավելացման վերաբերյալ, փորձելով ժողվրդին համոզելկ, որ ինքը լավ է ապրում՝ Աննա Գրիգորյանը հարցրեց, թե եթե պետական բյուջե 4.5 մլրդ դոլար ավել միջոց է մտել, ապա այդ դեպքում ինչո՞ւ է 7 մլրդ դոլարի պարտք վերցրել։
Պատգամավորը հարցրեց, թե կառավարությունն ինչ է արել այդ 7+4.2 մլրդ դոլարով, և նկատեց որ ՔՊ-ական բաբկեն Թունյանի հարևան Պողոսը բարձրացված հարկերն ու տուրքերը վճարելուց հետո երեկոյան հեռուստացույցից իմանում է, որ այդ գումարներով Փաշինյանի կառավարական ամառանոցների ֆինանսավորումն է 60 մլն դրամով ավելացե, մի քանի միլիարդ դրամ ծառայողական ավտոմեքենաներ է գնվել։
Նշելով, թե իշխանություններն ասֆալտն են մատնանշում՝ պատգամավորն ասաց. «Տեսել եք ասֆալտը ո՞նց եք փռում, էնքան անորակա՝ տարին 5 անգամ նույն տեղը ասֆալտ եք փռում, հետ եք փռում»։
Աննա Գրիգորյանը նկատեց, որ իշխանությունները հայտարարում են, թե թոշակները միջինը 22 %-ով բարձրացել է և մոռանում են ասել, որ ինֆլացիան 25 % է։
«Գնաճը 25% է, թոշակառուների թոշակներն էլ աճել են 22%-ով, այսինքը 2018 թվականին թոշակառուն ավելի շատ բան էր կարողանում գնել, քան այսօր է գնում»,-ասաց ընդդիմադիրը և հավելեց.«Եթե բյուջեն այդքան լցրել եք, ամեն ինչ իդեալական է, բա էդ դեպքում գլխով-ոտքով քաղաքացու գրպանը մտնելը և վերջին կոպեկը քերելն ինչ նպատակ է հետապնդում...Հարկերը բարձրացրել եք, մարդիկ չեն կարողանում ապրել, գալիս են ցույց են անում, թքում եք իրենց վրա, ասում եք համբալներ, էս ի՞նչ վերաբերմունքա ժողովրդի նկատմամբ»։