Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. Փաշինյան
Քաղաքական
15:33 17/04/2025
Հայաստան

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. Փաշինյան

«Կառավարող մեծամասնությունն ու անձամբ ես ասում ենք՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար»,- ԱԺ–ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման  ավարտին եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը՝ Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,-նշեց նա։

Նրա խոսքով, փաստերին ու տեղեկություններին հասանելիություն  ստանալուն զուգընթաց՝ քայլ –քայլ  հասկացել է, որ եթե Հայաստանի համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, արտաքին  մի շարք դերակատարների համար Ղարաբաղյան հարցը միջոց էր Հայաստանի անկախությունը, պետականությանը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա  մեր պետականությանը վերջ դնելու համար։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. Փաշինյան