Գալուզինը՝ Ռուբինյանին. Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում
Քաղաքական
16:37 18/04/2025
Տարածաշրջան

Գալուզինը՝ Ռուբինյանին. Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴարտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։

«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտելուն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։

Ռ. Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։

Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա):

Կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գալուզինը՝ Ռուբինյանին. Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելու հարցում